Ազգային ժողովի առաջիկա նիստում քննարկվելու է «Անկանխիկ գործառնությունների մասին» Կենտրոնական բանկի ներկայացրած նախագիծը, որն արդեն իսկ հավանության է արժանացել Կառավարության կողմից: Այդ նախագծով առաջարկվում է 2022 թվականից Հայաստանում առևտրի, ծառայությունների և բազմաթիվ այլ գործարքներ կատարել միայն անկանխիկ եղանակով, եթե դրանց արժեքը գերազանցում է 300 հազար դրամը:
Միեւնույն ժամանակ նախագծով բացառություններ կան. օրինակ՝ բժշկական հաստատությունների ծառայություններից օգտվելու դիմաց վճարումները պետք է ընդունվեն միայն անկանխիկ։ Սկզբում դա կվերաբերի միայն Երևանին, հետո՝ մինչև 2024 թվականը, ամբողջ Հանրապետությանը։ Բացառապես անկանխիկ պետք է կատարվեն նաեւ փաստաբանական, նոտարական ծառայությունների մատուցման վճարները, ինչպես նաև բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման համար: Նախատեսվում է նաեւ մինչև 2024 թվականն աստիճանաբար անցնել աշխատավարձերի միայն անկանխիկ վճարմանը: Սկզբում դա պարտադիր կլինի Երևանում գործող կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի համար, հետո՝ մարզերի վարչական կենտրոններում և ավելի ուշ՝ ամբողջ Հանրապետությունում գործողների համար:
Տնտեսվարողները, որոնք չեն պահպանի այս նախագծով սահմանված դրույթները, կտուգանվեն։ Աստիճանաբար անկանխիկ կստացվեն նաև կենսաթոշակներն ու նպաստները։
Մանրամասները՝ տեսանյութում