Ռուբեն Հայրապետյան. Բերեզովսկին ձեռքով է խաղացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՖՖ նախագահ Ռուբեն

Հայրապետյանը, ”Լրացուցիչ

ժամանակ” հաղորդման

հյուրընկալվելով, խոսել է հայկական ֆուտբոլին

առնչվող մի շարք հարցերի

շուրջ, ինչպես

նաև` Իռլանդիա-Հայաստան չարաբաստիկ

խաղի մասին:

Իր խոսքում

Ռուբեն Հայրապետյանն

ասաց, որ այն դրվագում,

որից հետո  Բերեզովսկին  հեռացվեց

խաղադաշտից, իրոք

կար ձեռքով

խաղ մեր դարպասապահի կողմից,

սակայն դրանից

առաջ ակնհայտ

ձեռքով էր խաղացել իռլանդացիների հարձակվողը: Անդրադառնալով  ”Հրազդան” մարզադաշտի

ճակատագրին,  Ռուբեն Հայրապետյանը

հիշեցրեց, որ ”Հրազդանը” սեփականություն է, և ֆուտբոլային

հասարակությունը պետք

է հենց

սեփականատիրոջից պահանջի

խնդրի լուծումը.

”Մտադիր էի վերանորոգել, վերակառուցել,

բայց ո՞վ կարող է երաշխավորել, որ վերակառուցումից հետո

մարզադաշտում սեղաններ

չեն դրվելու

և լուսատախտակի

մոտ կենաց

չեն ասելու”:

 Լուսանկարը` armsport.am  – ի:




Լրահոս