
Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամիավորում։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամիավորման զորամասերում, զրուցել անձնակազմի հետ, ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Այցի ավարտին Արշակ Կարապետյանը զորամիավորման ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում հրահանգել է խիստ վերահսկողություն սահմանել ձմեռային նախապատրաստական աշխատանքների լիարժեք և անթերի կատարման վրա, ապահովել ծառայության պատշաճ կրման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։