
ԱՄՆ ռազմածովային ուժերի «Փորթեր» հրթիռակիրը և «Մաունթ Ուիթնի» շտաբային նավը Թուրքիայի, Ռումինիայի և Ուկրաինայի նավերի հետ համատեղ զորավարժություններ է անցկացրել Սև ծովի միջազգային ջրերում՝ Ռումինիայի ափերի մոտ, և մուտք գործել Կոնստանցա (Ռումինիա) նավահանգիստ:
Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։
Նշվում է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը շարունակում է հետևել Սևծովյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ակտիվությանը: