Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Կելդիշի անվան Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի աշխատակից Լեոնիդ Ելենինը Աբասթումանի աստղադիտարանի AS-32 աստղադիտակից ստացված պատկերներում Երկրին մոտեցող նոր աստղակերպ է հայտնաբերել (ԵՄԱ)։ Սա Ելենինի կողմից հայտնաբերված 14-րդ ԵՄԱ-ն է, ասվում է ինստիտուտի Instagram-ի էջում։ Այս մասին գրել է «Моя планета» պորտալը։
Աստղակերպը նախնական անվանվել է «2021 UL17», իսկ նոյեմբերի 11-ին այն գտնվել է Երկրից 18 միլիոն կմ հեռավորությամբ՝ տեսանելի լինելով որպես 20-րդ աստղային մեծության թույլ օբյեկտ։
Այս պահին ճշտվում է պոտենցիալ վտանգավոր օբյեկտի շարժման հետագիծը։