
Նոյեմբերի 15-16-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել` մասնակցելու Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը: Այցի շրջանակներում կստորագրվի ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը:
Տեղի կունենան նաև հանդիպումներ Եվրոպական միության գործընկերների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: