
Ժամը 20։00-ին բոլոր ընտրատեղամասերում, որտեղ ընթանում էին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, քվեարկությունն ավարտվեց, տեղամասերի դռները փակվեցին։
Հիշեցնենք՝ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կայացան Ստեփանավան, Իջևան, Կապան խոշորացվող համայնքներում և մի շարք գյուղական բնակավայրերում: Արզնի և Լերմոնտովո համայնքներում էլ անցկացվում էին մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրությունները: