Դեռևս օրեր առաջ էինք հայտնել, որ Ռուսաստանը ՀՀ իշխանություններին զգուշացրել էր, որ Սյունիքում հակառուսական ուժերին չի պատրաստվում հանդուրժել։ Ընդ որում, մատնանշել էինք, որ խոսքը գնում է Կապանում այսօր կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Շանթ» դաշինքի մասին։ Մասնավորապես հանրությանը հայտնի է, որ «Շանթ» դաշինքից Շանթ Հարությունյանը հակառուսական գաղափարների կրող է։ Իսկ այսօր Կապանում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն իսկ վկայում են, որ Կապան համայնքում ջախջախիչ հաղթել է «Շանթի» թեկնածու Գևորգ Փարսյանը։
Շատերն անլուրջ վերաբերվեցին ռուսական իշխանությունների կողմից արված այս նախազգուշացմանը, սակայն փաստերն այլ բան են վկայում։
Լուրեր կան, որ նույնիսկ այսօր ժամը 24։00֊ից Սյունիքի Ճակատեն գյուղի մոտ անցակետ կտեղադրվի և բնականաբար սա չէր կարող լինել առանց ռուսական կողմի իմացության, քանի որ Սյունիքում տեղակայված են ռուս սահմանապահներ։
Բնականաբար ՀՀ կառավարությունը ինչպես Գորիս֊Կապան ճանապարհի դեպքում, այնպես էլ այս դեպքում քայլեր կձեռնարկի և առաջիկայում հավանաբար նոր` այլընտրանքային ճանապարհ կկառուցի։
Սակայն սա ՌԴ իշխանությունների հերթական խրատն է ՀՀ քաղաքացիներին ու նաև ՀՀ իշխանություններին, որ իրենց նախազգուշացումներին անհրաժեշտ է հնարավորինս լուրջ վերաբերվել։