
Այս գիշեր Երևանի
Չարենցի փողոցի
25 շենքի մոտակայքում
տեղի է ունեցել ավտոպատահար։
Դեռևս չպարզված
հանգամանքներում 482 ԼՕ
68 պետհամարանիշով ծանր
բեռնատար ավտոմեքենան
բախվել է ,Վոլքսվագենե մակնիշի
02 ՍՍ 256 պետհամարանիշով մեքենային, ինչի հետևանքով
”Վոլքսվագեն”-ի վարորդ Գարիկ
Հովհաննիսյանը, ուղևորներ
Հարութ Բարամյանը
և ևս մի տղամարդ
(ինքնությունը ճշտել
դեռ չի հաջողվել) ստացած
վնասվածքներից տեղում
մահացել են։ Զոհվածները եղել
են մոտ
20-25 տարեկան։ Այդ մասին տեղեկանում
ենք ԱԻՆ կայքից։ Ժամը
04:14-ին ,1-03ե ծառայությունից է տեղեկություն ստացվել,
որ նշված
ավտոպատահարի արդյունքում
կան տուժածներ
և անհրաժեշտ
է փրկարարների
օգնությունը։ Դեպքի
վայր է մեկնել հատուկ
փրկարարական ջոկատի
հերթապահ խումբը։
Փրկարարները դիերը
դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։