Կոտայքի մարզում ԱԱԾ-ի աշխատակցի տան ուղղությամբ նռնակ նետելու փաստով հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և քննչական խմբի ղեկավար նշանակված, հատկապես կարևոր գործերով քննիչ Էդուարդ Անդրեասյանի որոշմամբ՝ ՀՀ քր-օր-ի 185 հոդվածի 2-րդ մասի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որի հետևանքով խոշոր չափի վնաս է պատճառվել) հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 27-ամյա Արման Համբարձումյանի տան բակում նոյեմբերի 12-ի՝ լույս 13-ի գիշերը տեղի ունեցած պայթյունի փաստով: Այդ օրը նռնակ էին նետել Ա. Համբարձումյանի տան ուղղությամբ, որի հետևանքով տեղի էր ունեցել պայթյուն և վնասվել էին տան պատուհանները: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը և Աբովյանի քննչական բաժնի պետ Գ. Մաթևոսյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկութուններով, Ա. Համբարձումյանը ծառայում է ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայությունում, որը զբաղվում է բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությամբ:




Լրահոս