ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Pfizer» պատվաստանյութը դեկտեմբերի վերջին հասանելի կլինի Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատվաստումների QR կոդերը Եվրոպայում վավեր են դարձել. դրա համար պետք է թարմացնել Armed բջջային հավելվածը։

Կառավարությունից հայտնում են, որ QR կոդը վավեր է թե սահմանը հատելիս, թե փակ տարածքներ մուտք գործելիս: Այն հնարավոր է նաեւ ներբեռնել, տպել:

«Հենց այն պահին, երբ համակարգ մուտք գործեց տվյալը, միանգամից արտացոլվում է: Բուժհաստատությունները հիմնականում 24 ժամվա ընթացքում են մուտքագրում էդ տվյալները»,-ասել է «Էլ. առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ գործառնական բաժնի ղեկավար Գեորգի Ասատրյանը:

Պատվաստումների թիվը կտրուկ աճել է, բուժհաստատությունները օրական առնվազն 20 հազար նոր տվյալ են մուտքագրում համակարգ: Հայաստանում 18-ից բարձր տարիքի մարդկանց պատվաստումային թիվը հասնում է մոտ 1 մլն-ի՝ 650 հազարից ավելին՝ առաջին դեղաչափ:

Առաջին դեղաչափի համար հանրապետությունում միջին ցուցանիշը 35 տոկոս է:

Հայաստանում այս պահին առկա է 5 պատվաստանյութ. ամենայն հավանականությամբ, մինչև տարեվերջ հասանելի կլինի նաև Pfizer-ը։




Լրահոս