Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մշակել է նախագիծ, ըստ որի՝ դեկտեմբերի 1-ից ընդունվելու են նաև նոր սահմանափակումներ: Մասնավորապես, թատրոններ մուտք գործելու համար նույնպես պարտադիր կլինի պատվաստված լինելը:
ArmLur.am-ը նոր նախագծի մասին հետաքրքրվեց նաեւ քաղաքացիներից, թե ինչ դիրքորոշում ունեն այս մասին: Քաղաքացիները նույնպես տարակարծիք էին:
Թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն էլբակյանի հետ, ում կարծիքով կորոնավիրուս համավարակն արդեն բավականին վնաս է հասցրել թատրոնների գործունեության վրա:
Իսկ, ահա Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ ի տարբերություն հանրային մի շարք վայրերի թատրոններն ամենաապագով վայրերից են, քանի որ պահպանվում են բոլոր հակահամաճարակային անվտանգության կանոնները:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան