Վաղը կսկսվի ԱԺ հերթական նստաշրջանը. ի՞նչ է սպասվում և ովքեր կգան խորհրդարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր 16։00-ին ԱԺ խորհուրդը նիստ է գումարելու, որի ժամանակ կհաստատվի հերթական նստաշրջանի օրակարգը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 33 հարց է այժմ ընդգրկված, որից օրակարգային է համարվում 12-ը, եւ դրանք ենթակա են պարտադիր քննարկման: Այսօր կհստակեցվի հարցերի հերթականությունը։

Օրակարգում ընդգրկված նախագծերից մեկը ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծն է, որը մինչեւ այժմ քննարկվել էր մշտական հանձնաժողովներում: Ինչպես նաեւ կքննարկվի Հայաստան խմբակցության հարցապնդման պատասխանը, որը վերաբերում է արցախյան վերջին պատերազմին: Ապա ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջարկում են «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնել եւ դրա համար խորհրդարան հրավիրել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նշենք, որ հիմնական նիստերի երկրորդ օրը վարչապետն ու կառավարության անդամները գալու են խորհրդարան, սակայն այս քննարկման շրջանակներում նրանք ցանկանում են խորհրդարան հրավիրել նաեւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին եւ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին: Արդյոք նրանք կգան խորհրդարան, երբ կքննարկվի այդ հարցը, պարզ կլինի խորհրդի նիստից հետո։

Ն.Հ.




Լրահոս