ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեղափոխությունից հետո արդեն չորրորդ նախարարն է պաշտոնանկ արվում. Պաշտպանության նախարարի դեգերումներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021-ի օգոստոսից։ Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, որն ազատվել է փոխվարչապետի պաշտոնից։ Հեղափոխությունից հետո՝ 2018-ի դեկտեմբերին, Արշակ Կարապետյանը նշանակվել էր Փաշինյանի խորհրդական, սակայն 2021թ. ապրիլի 6-ին ազատվեց այդ պաշտոնից։

Գաղտնիք չէ, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ամենաշատ նշանակումներն ու ազատումները կատարել է Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության ոլորտներում եւ, իհարկե, Պաշտպանության նախարարությունում: Արշակ Կարապետյանից առաջ ՊՆ նախարարի պաշտոնը զբաղեցրել էր Վաղարշակ Հարությունյանը՝ 2020-2021 թվականներին, իսկ ավելի վաղ էլ երկու տարի պաշտպանության նախարար է եղել Դավիթ Տոնոյանը, որն այժմ անցնում է քրեական գործով եւ նրան մեղադրանք է առաջադրված: Այս տարվա սեպտեմբերին Ազգային անվտանգության ծառայությունն առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 2 մլրդ դրամ գումար հափշտակելու գործով մեղադրանք առաջադրեց նրան:

Հեղափոխությունից հետո հենց Դավիթ Տոնոյանն էր նոր իշխանությունների առաջին պաշտպանության նախարարը, որը պաշտոնավարեց երկու տարի:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում՝ 2008 թվականից մինչ օրս երկու պաշտպանության նախարար է եղել՝ Սեյրան Օհանյանը, որը պաշտոնավարել է ութը տարի եւ Վիգեն Սարգսյանը, որը պաշտոնավարեց երկու տարի: Իսկ 2000-2007 թվականներին պաշտպանության նախարարը եղել է Սերժ Սարգսյանը: Ստացվում է՝ Հեղափոխությունից առաջ տասը տարվա ընթացքում երկու պաշտպանության նախարար է փոխվել, իսկ այս երեք տարիների ընթացքում արդեն չորրորդ նախարարն է պաշտոնանկ արվում:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս