Ինչպես հայտնի է, նոյեմբերի 10-ին Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին կալանավորելու որոշում էր կայացվել։
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթման համար։
Նախաքննության սկզբում դատարանը մերժել էր նրան կալանավորելու միջնորդությունը։
Որոշումը, սակայն, դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում, որն էլ բավարարել է այն և Մկրտչյանին կալանավորելու որոշում է կայացրել։
ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը հայտնեց, որ իրենց համար այս ամենը սպասելի էր:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան