Այսօր վաղ առավոտից իրադրությունը Սյունիքի արևելյան սահմանին լարված է: Առավոտյան Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 14-ի դրությամբ իրադրությունը լարված էր մնում։
Արդեն Ժամը 14։30-ի դրությամբ հաղորդվեց, որ ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ «Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից», – վստահեցնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հաղորդում է, թե ոչնչացվել են հայկական կողմի հակատանկային միջոցներ և նռնականետեր։ Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը ևս հայտնում է, որ իրավիճակը սահմանին լարված է մնում, մարտական գործողությունները շարունակվում են։
Մանրամասները՝ տեսանյութում