Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից ստացել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովին մասնակցելու հրավեր։
«Վարչապետը հաստատել է իր մասնակցությունը», – «Առաջին ալիք»-ի եթերում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նշենք, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն հրավիրվել համաժողովին։
Գագաթնաժողովը, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-10-ը, փորձություն է Բայդենի՝ փետրվարին նախագահի պաշտոնում իր առաջին արտաքին քաղաքական ելույթում արած հայտարարության համար։ Նա այն ժամանակ ասել էր, որ Միացյալ Նահանգները վերադառնում է համաշխարհային առաջնորդություն՝ Չինաստանի և Ռուսաստանի գլխավորած ավտորիտար ուժերին հակազդելու համար: