![](https://armlur.am/wp-content/uploads/2021/11/timthumb-3-6.jpg)
Ռուսաստանն ու Հայաստանը անցկացնում են խորհրդակցություններ դիվանագիտական ու ռազմական խողովակներով, կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում։
«Օպերատիվ կապով խորհրդակցությունները ընթանում են՝ ռազմական եւ այլ գերատեսչությունների մասով եւ դիվանագիտական խողովակներով»,- ասել է դեսպանը։