Բելառուսի ԱԳՆ-ն հերքում է Մոսկվայի օդային տարածքով ներգաղթյալների տեղափոխման մասին լուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անատոլի Գլազը հերքել է Լիտվայի իշխանությունների հայտարարությունները, թե ապօրինի միգրանտները Մինսկ են ժամանում Մոսկվայի տարածքով, նրա խոսքերով, երկուշաբթի օրը Ռուսաստանի մայրաքաղաքից «Բելավիա» ավիաընկերության հինգ չվերթում ընդամենը մեկ օտարերկրացի է եղել։

«Ստուգումից հետո պարզվել է, որ երեկ Մոսկվայից «Բելավիա» ավիաընկերության հինգ չվերթում ընդամենը մեկ օտարերկրացի է եղել»,- ասել է Գլազը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Դիվանագետի խոսքերով՝ «անցած հինգշաբթի, օրինակ, հազարավոր անօրինական միգրանտներ Ֆրանսիայից մեկ օրում անցել են Լա Մանշը»։ «Ստացվում է, որ Ֆրանսիան ապօրինի միգրանտների է գրավում,- հարցնում է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ավելի վաղ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել էր, որ Ռուսաստանը կապված է Բելառուսի շուրջ տիրող միգրացիոն ճգնաժամի հետ, նրա խոսքերով՝ անօրինական միգրանտները Մինսկ են գալիս Մոսկվայի տարածքով։

Անցած շաբաթ Բելառուսի Լեհաստանի հետ սահմանի մոտ ստեղծվել է փախստականների ճամբար, որտեղ մնում է ավելի քան 2 հազար մարդ։ Այս երկուշաբթի փախստականները շարժվել են դեպի բելառուսալեհական սահմանի անցակետ, իսկ երեքշաբթի օրը փորձել են ճեղքել սահմանը, սակայն Լեհաստանի անվտանգության ուժերը հատուկ տեխնիկա են կիրառել։




Լրահոս