Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով:
ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու և իրավիճակը կայունացնելու համար։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։