Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է անում Բաքվին և Երևանին պահպանել հրադադարի ռեժիմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրմամբ և կողմերին կոչ է անում պահպանել 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայում ստորագրված զինադադարի պայմանները։ Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը:

«Ֆրանսիան խոր մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի հատվածներում անվտանգության վիճակի վատթարացման և ծանր զինատեսակների ենթադրյալ կիրառման կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, հատկապես հայկական կողմից»,- ասվում է հայտարարության մեջ:

Ֆրանսիան կողմերին նաև կոչ է անում պահպանել հրադադարը, որը նրանք պարտավորվել են պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրում։




Լրահոս