Ճիշտ է լարվածություն կա, բայց մեզ մոտ դեռեւս դրությունը նորմալ է, կրակոց չկա: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Վերիշենի համայնքապետ Արարատ Օրդյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ գյուղը Իշխանասարից 6-7 կմ հեռավորության վրա է գտնվում, իսկ հիմնական մարտերը եղել են Սիսիանի հատվածում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։
Նշեքն, որ նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։ Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
Լիդա Եղիազարյան