Գիշերը մինչեւ 23.00-ն փոխհրաձգություն է տեղի ունեցել. Հակոբ Ավետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքում այս պահի դրությամբ իրավիճակը հանդարտ է: Այս մասին ArmLur.am-ին փոխանցեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը: Նրա խոսքով՝ միայն երեկ գիշերը մինչեւ 23.00-ն փոխհրաձգություն է տեղի ունեցել. «Բայց շատ մեծ չէ, մեր տարածքում լուրջ խնդիրներ չենք ունեցել: Գիշերը հանդարտ է անցել»:

Տեղեկացնենք, որ երեկ Սոթքի ոսկու հանքավայրում աշխատողներին տարհանել են:
ArmLur.am-ը Հակոբ Ավետյանից հետաքրքրվեց՝ ոսկու հանքավայրն այսօր աշխատո՞ւմ է, թե ոչ: Մեր հարցին ի պատասխան՝ համայնքի ղեկավարն ասաց. «Իմ կարծիքով, այո, այսօր աշխատում է: Տեսնենք, ինչ կլինի: Բնակիչներն արդեն սովոր են, խուճապի մատնված չեն»:

Ս.Հ.




Լրահոս