Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության կողմերին զսպվածության կոչ է անում. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության կողմերին զսպվածության կոչ է անում եւ հանդես է գալիս եռակողմ համաձայնագրի պահպանման օգտին, չորեքշաբթի լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Իսկապես, մարտական գործողությունների վերսկսումը [հայ-ադրբեջանական] սահմանին այն է, ինչը երեկ լուրջ անհանգստության առիթ դարձավ, բայց շնորհիվ ռուսաստանյան կողմի միջնորդական ջանքերի հաջողվեց հակամարտող կողմերին զսպվածության կոչել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Ռուսաստանյան կողմը այսուհետ եւս կանի դա։ Մենք, այնուամենայնիվ, հույս ունենք, որ իրավիճակի կայունացման միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների կատարումն է»,- ընդգծել է Պեսկովը։




Լրահոս