
Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը` պատասխանելով “Ազատություն” ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հարցին, ասել է, որ Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունները կարող են բարելավվել, եթե Ադբեջանում ավելի շատ առաջընթաց լիներ մարդու իրավունքների եւ քաղաքական ազատությունների ոլորտում: Նա անհանգստություն է հայտնել Բաքվում հակակառավարական ցույցերի 14 մասնակիցների դատապարտման առնչությամբ եւ կոչ արել Ադրբեջանի իշխանություններին` ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը Ադրբեջանում 13 մարդ դատապարտվել է մինչեւ երեք տարի ազտազրկման: