Զենքի մասին օրենքում փոփոխություններ կկատարվեն: Զենքի արտադրությամբ զբաղվող սուբյեկտները կլիցենզավորվեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ռազմարդյունաբերական համալիրի գործունեության ոչ բոլոր սուբյեկտներն են իրականացնում զենքի արտադրություն, որի պատճառով ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների լիցենզավորումը կիսատ է մնում:
Եւ այս խնդիրը լուծելու նպատակով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է լիցենզավորել ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտները եւ նրանց նկատմամբ պարտադիր կկարողանա վերահսկողություն իրականացնել:
Բացի այս, նախարարությունն առաջարկում է «Զենքի մասին» ՀՀ օրենքում «ձեռքի մարտական հրաձգային և մարտական սառը զենքի» բառերը փոխարինել ՙռազմական նշանակության ապրանքների՚ բառերով: Քանի որ ՌԱՀ-ի գործունեության ոչ բոլոր սուբյեկտներն են իրականացնում ձեռքի մարտական հրաձգային և մարտական սառը զենքի արտադրություն:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս դեպքում պետական բյուջեում եկամուտներն կավելանան տարեկան շուրջ 20 մլն դրամով:
Ս.Հ.