Նոր նշանակում՝ ՀՀ Ոստիկանությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության պետի նոյեմբերի 15-ի հրամանով Մանուկ Մուրադյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ:

Ծնվել է 1979 թ. դեկտեմբերի 16-ին, Երևան քաղաքում:

1996-2001 թթ.՝ սովորել և ավարտել է ՀՀ ՆԳՆ ակադեմիան,
2001-2002 թթ.՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի գիտական աշխատանքների բաժնի գիտահետազոտական աշխատանքների կոորդինացման բաժանմունքի գիտաշխատող,
2002-2009 թթ.՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս,
2009-2011 թթ.՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետ,
2011-2014 թթ.՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետ,
13.10.2014-10.10.2018 թթ.՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի պետ,
10.10.2018-02.04.2019 թթ.՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ,
02.04.2019-31.10.2019 թթ.՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալ,
31.10.2019-15.11.2021 թթ.՝ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ:
ՀՀ ոստիկանության պետի 2021 թ. նոյեմբերի 15-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ:

2007 թ. շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2011 թ.՝ դոցենտի գիտական կոչում:

Պարգևատրվել է՝ ՀՀ ոստիկանության մեդալներով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:




Լրահոս