Ռուսաստանը լուրջ է վերաբերվում իր երկկողմ ու բազմակողմ պարտավորություններին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997թ. երկկողմ համաձայնագրի մասին հարցին:
«Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում իր թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ պարտավորություններին: Երկկողմ ուղղությամբ համապատասխան խորհրդակցություններ են անցկացվում: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա, մեր տեղեկություններով, նրանք ուշադիր հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին»,- ասել է Զախարովան: