ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչից են ամենաշատը մահանում Հայաստանում. մահերի թիվն աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մահացածների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, նախորդ տարվա 9 ամիսներին մեր հանրապետությունում մահացել է 21 հազար 284 մարդ, իսկ 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 23 հազար 674 մարդ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ միայն Covid-19 վիրուսից հունվար-սեպտեմբերին մահացել է 2961 մարդ, նախորդ տարի այդ թիվը կազմել է 1070:

Պաշտոնապես՝ այս ցուցանիշն աճել է 2.8 անգամ: Բայց նշենք, որ տարեվերջին այս թիվը փոփոխվելու է, որովհետեւ վերջին շաբաթներին Քովիդից մահվան ցուցանիշները բարձր են եղել: Իսկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ Հայաստանում COVID–19–ով հավանդացության նվազման միտում կա, մահվան համեմատաբար բարձր ցուցանիշները դեռևս շարունակում են պահպանվել։

Իսկ մինչ Քովիդը, արձանագրենք, որ Հայաստանում ավելի շատ մահանում են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից եւ այս ցուցանիշը, որքան էլ ցավալի է, բայց տարեցտարի աճում է:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մեր հանրապետությունում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից նախորդ տարվա 9 ամիսներին մահացել է 11 հազար 165 մարդ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում այս թիվն ավելացել է 508-ով: Այսինքն Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին սրտանոթային հիվանդություններից մահացել է 11 հազար 673 մարդ:

Փաստորեն գրանցված մահացության դեպքերի մոտ կեսի պատճառը եղել են հենց արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած մահվան պատճառների ցուցակի՝ երկրորդ հորիզոնականում նորագոյացություններն են, որոնց մեջ մեծ մաս են կազմում չարորակները: Իսկ մեր երկրում նորագոյացություններից մահացել է 3991 մարդ: Իսկ Հայաստանում նորագոյացություններից անցած տարվա հունվար-սեպտըեմբեր ամիսներին մահացել է 4050 մարդ:

Ս.Հ.




Լրահոս