
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հինգշաբթի երկօրյա աշխատանքային այցով կժամանի Հայաստան։ Ինչպես հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարը Երևանում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«2021 թվականի նոյեմբերի 18-ից 19-ը Երևանում Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։
«Հատուկ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեությանը, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, մետալուրգիական ձեռնարկությունների հումքի մատակարարմանը, ինչպես նաև Միության անդամ երկրներին դեղամիջոցներով և դեղագործական նյութերով ապահովելուն։ Նիստի ընթացքում կդիտարկվի նաև ԵԱՏՄ անդամ երկրների խնդիրները կլիմայական գլոբալ օրակարգի համատեքստում»: