Սեպտեմբերի 11-ի գործով Բուշի վարչակազմին արդարացրեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2001-ին Պենտագոնում աշխատող մի կին, որը տուժել էր ահաբեկչության հետեւանքով, պնդում էր, որ Պենտագոնի շենքը փլուզվել է ոչ թե նրա մեջ ինքնաթիռի մխրճվելու պատճառով, այլ որովհետեւ երկրի իշխանությունները ռումբ էին տեղադրել շենքի տակ:Դատարանը որոշել է պատժել ոչ թե այդ կնոջը, այլ նրա փաստաբաններին, քանի որ կինն ամբողջությամբ հենվել է իրավաբանների հավաստիացումների եւ փաստարկների վրա: Իրավաբանները ստիպված են լինելու վճարել 15 հազար դոլար տուգանք եւ փակել դատական ծախսերը:ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել տուգանել մի խումբ իրավաբանների, որոնք նախապես անհիմն հայց են ներկայացրել երկրի նախկին փոխնախագահ Ռիչարդ Չեյնիի, պաշտպանության նախկին նախարար Դոնալդ Ռամսֆելդի եւ ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբերի կոմիտեի նախկին ղեկավար Ռիչարդ Մայերդսի նկատմամբ,-հաղորդում է ITAR-TASS -ը:




Լրահոս