
Եվրասիական ինտեգրացիան Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ հանդիպման մեկնարկին ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նախ շնորհավորեց Ղրղզստանի նոր վարչապետ Ակիլբեկ Ժապարովին և հաջողություններ մաղթեց պատասխանատու պաշտոնում: Նա նշեց, որ Հայաստանը պատրաստ է հետագայում ևս ջանքեր գործադրել պահպանելու համար կառուցողական երկխոսություն երկու երկրների կառավարությունների միջև։
«Ընդունելով այս նիստը ՝ մենք փորձել ենք հնարավորինս հարմարավետ պայմաններ ստեղծել օրակարգի քննարկման համար։ Օրակարգում հարցերի քննարկումից բացի, շատ կարևոր է նաև մեր պատվիրակությունների կենդանի շփումը», – ասաց Փաշինյանը։
Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը՝ որպես ԵԱՏՄ նախագահող երկրի վարչապետ, իր հերթին ներկայացրեց հանդիպման օրակարգը։