Այսօր Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Հիմնական զեկուցողը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն է, որը իր խոսքով նշել է, որ օրենսդրական փաթեթով կկանոնակարգվի օդանավակայանների տարածքում տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, կբարձրանա սպասարկման որակը:
Ըստ այդմ, առաջարկվում է տրամադրել օդանավակայանի մարդատար տաքսիներով ուղեւորափոխադրումների կազմակերպման Ա տիպի լիցենզիա, որի պետական տուրքը կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար կսահմանվի տարեկան 200.000 դրամ: Կսահմանվեն օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին եւ տարիքին ներկայացվող պահանջները: Կկանոնակարգվի օդանավակայանների տարածքում մարդատար տաքսիների փոխադրումների գործընթացը: Խախտումների դեպքում կսահմանվի վարչական տույժ:
Ն.Հ.