
Ադրբեջանի կառավարությունը հերթական անգամ Հայաստանի նկատմամբ սանձազերծել է չհրահրված բռնություն: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Լանգևինը:
«Կլինեմ հստակ: Ամենակոշտ ձևով դատապարտում եմ Ադրբեջանի վերջին ագրեսիան։ Միացյալ Նահանգները պետք է արագ գործի՝ ապահովելու նախորդ տարվա հրադադարի կայունությունը»,- ընդգծել է Լանգևինը։