Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացածների նոր հակառեկորդ է գրանցվել։ Վիրուսը վերջին 24 ժամում 1251 մարդու կյանք է խլել։ COVID-19 է հաստատվել 37 հազարից ավելի մարդու մոտ։
The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի դեպքերի աճ է դիտվում նաև Գերմանիայում, որի պատճառով այդ երկրի իշխանությունները նախատեսում են խստացնել սահմանափակումները չպատվաստվածների համար։
Շվեդիայի իշխանություններն էլ հայտարարել են, որ 100-ից ավելի մարդու մասնակցությամբ հանրային հավաքների և միջոցառումների համար հարկավոր կլինի ներկայացնել պատվաստման թվային սերտիֆիկատ։
Ընդհանուր առմամբ, Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ մինչև օրս աշխարհում կորոնավիրուս է հայտնաբերվել 255 միլիոնից ավելի մարդու մոտ։ Վիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 5 միլիոն 140 հազարը։