
ԱՄՆ-ում բջջային ցանցերին միացած սարքավորումների թիվն առաջին անգամ գերազանցել է երկրի բնակչության
թվին: Նման եզրահանգման են հանգել CTIA-ի ասոցացիայի մասնագետները` ուսումնասիրելով բջջային կապի ամերիկյան
շուկան: Ըստ այդ զեկույցի, ԱՄՆ-ում կա 327,6 միլիոն գործող բջջային հեռախոս, պլանշետ, նոութբուք: Միաժամանակ ուսումնասիրողները հիշեցրել են, որ ԱՄՆ-ում և նրան պատկանող
անդրծովյան շրջաններում բնակվում է 315 միլիոն մարդ: