Կալկաթա քաղաքում ավարտվեց Tata Steel Chess India արագ և կայծակնային շախմատի մրցաշարը, որին մասնակցում էր 10 շախմատիստ: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։ Լևոն Արոնյանը 5,5 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ հաղթողի կոչումը նվաճեց Հնդկաստանի ներկայացուցիչ Արջուն Էրիգաիսին՝ 6,5 միավորով։
Հիշեցնենք՝ Արոնյանը մրցումային առաջին օրը տարած 3 անընդմեջ հաղթանակներից հետո, երկրորդ օրը զիջեց առաջատարի դիրքը։ Նախ Արոնյանը պարտվեց Քուանգ Լիեմին, իսկ հետո երկու մրցակիցների հետ խաղերում խաղաղ դաշն կնքեց։