«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, ըստ երեւույթին, սեփական ստվերից էլ է սկսել վախենալ, նա ոչ միայն միլիոնավոր դոլարներ է ծախսում, դրսից անվտանգության ծրագրեր գնում ու գաղտնալսում քաղաքական ընդդիմախոսներին, այլեւ նրա հրահանգով ժուչոկապատել են պետական գերատեսչությունները՝ սենյակ առ սենյակ, ֆոյե առ ֆոյե։
Պաշտպանության նախարարությունում վերջերս մի ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ Առընթեր մարմիններից մեկի ղեկավարն իր աշխատակազմին՝ 4 հոգու, հարցաքննության է ենթարկել, ամենաբարձր ատյաններից ստացած ցուցումով։ Նա իր աշխատակիցներից հաշիվ է պահանջել, թե ինչու են հենց աշխատանքի վայրում, աշխատանքի ժամին քննադատել պետության ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին, նրան «հողատու» եւ «կապիտուլյանտ» անվանել։
Պետը հերթով «գորգի վրա» է կանչել աշխատակիցներին, որոնց թվում՝ մեկ կնոջ, եւ բացատրություններ պահանջել։ Տղամարդ աշխատակիցները մեղայական տեքստեր են ասել՝ խոստանալով այլեւս չանել, միայն կին աշխատակիցն է հակադարձել, թե՝ լավ եմ արել, իմ սահմանադրական իրավունքն է, կարո՞ղ է Հայաստանն այլեւս ժողովրդավարական երկիր չէ՝ չի կարելի տեսակետ հայտնել»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում