ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռազմագերիների վերաբերյալ չորս նոր դիմում է ուղարկվել ՄԻԵԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 16-ից Սյունիքի մարզի սահմանային հատվածից գերեվարված զինծառայողներից չորսի վերաբերյալ իրավապաշտպաններն արդեն դիմումներ են ուղարկել  Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Ինչպես հայտնի է, Արևելյան սահմանագոտու մարտերի հետևանքով, հայկական կողմի հաղորդմամբ, 13 զինծառայող է գերեվարվել։ Առհասարակ ՄԻԵԴ-ում այսպիսի դիմումներով 24 կամ 48 ժամվա ընթացքում պատասխան է տրվում եւ երկուշաբի օրը պարզ կլինի՝  Եվրադատարանը հրատաօ միջոցներ կկիրառի, թե ոչ:

Հավելենք, որ անցած մեկ տարում իրավապաշտպանները ռազմագերիների վերաբերյալ ավելի քան 100 դիմում են ուղարկել Եվրադատարան, դատարանը հրատապ միջոց է կիրառել՝ դիմել է Բաքվին նրանց մասին տվյալներ պահանջելով։ Ադրբեջանը մինչև վերջին մարտերը հաստատում էր, որ իր տարածքում 40 գերի կա, նրանցից երեքը խաղաղ բնակիչներ են։ Մինչ օրս Հայաստան է վերադարձել 113 գերի։

Մանրամասնրը՝ տեսանյութում




Լրահոս