Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին Ասկերան քաղաքում հանդիպել է շրջկենտրոնի երիտասարդական ակտիվի հետ: Այս մասին ետեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Երկրի ղեկավարը լսել է նրանց մտահոգող հարցերը, քննարկել բարձրացված այն խնդիրները, որոնք հրատապ են շրջանի համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկրի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց դիմագրավելուն ուղղված աշխատանքներին:
Նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել երիտասարդների նախաձեռնողականությունը, ընդգծել, որ նման հանդիպումները կլինեն շարունակական: Այցի ընթացքում Արայիկ Հարությունյանին ուղեկցում էր ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը: