Էջմիածում ու Ծաղկաձորում բնակարանների գները շեշտակի բարձրացել են․ ինչ պատկեր է այլ քաղաքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մարզային քաղաքներում բնակարանների գները բարձրացել են։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում բնակարանի 1 քմ-ն այս տարվա երրորդ եռամսյակում կազմել է 142 հազար 400 դրամ: Այն 2021 թվականի 2-րդ եռամսյակի համեմատ 5300 դրամով է թանկացել: Արարատի մարզի Արտաշատ քաղաքում բնակարանի 1 քմ-ն վերը նշված ժամանակահատվածում 7100 դրամով է թանկացել․ 137 հազար դրամից դառնալով 144 հազար 100 դրամ։ Իսկ Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքում՝ Էջմիածնում, բնակարանների 1 քմ-ի գինը վերջին տարիներին զգալի է բարձրաացել․ այս տարվա 3-րդ եռամսյակում այն կազմել է 170 հազար 200 դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվում այն արժել է 158 հազար 600 դրամ։ Այսինքն մեկ տարվա ընթացքում 11 հազար 600-ով բարձրացել են բնակարանների գները Էջմիածնում։

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակարանների գները փոքր-ինչ բարձրացել են՝ 1 քմ-ն 100 հազար 300 դրամից դառնալով 101 հազար 300 դրամ։ Նույն մարզի Գավառ քաղաքում եւս դրանք թանկացել են. այս տարվա երկորդ եռամսյակում բնակարանի 1 քմ-ն 52 100 դրամ, երրորդ եռամսյակում 54 հազար 700 դրամ։ Իսկ ահա Վարդենիսում բնակարանի 1 քմ-ն 44 հազար 700 դրամից դարձել է 46 հազար դրամ։ Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի, Ախթալա եւ Տաշիր քաղաքներում դրանք նույնպես թանկացել են: Բայց նույն մարզի Թումանյան քաղաքում գները պահպանվել են՝ կազմելով 20 հազար դրամ:

Նույն իրավիճակն է նաեւ Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում: Օրինակ՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այս տարվա երրորդ եռամսյակին կազմել է 126 հազար 600 դրամ, երկրորդ եռամսյակում՝ 122 հազար դրամ։ Իսկ Այրումում բնակարանի գինը էժանացել է՝ 56 հազար դրամից դառնալով 55 հազար 300 դրամ։ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում բնակարանների գները շեշտակի են բարձրացել՝ 283 հազար 700 դրամից դառնալով 292 հազար 600 դրամ։

Ս․Հ․




Լրահոս