Բրիտանացի գիտնականները նշել են կորոնավիրուսի «դելտա» հիմնամանրէի նոր տեսակի յուրահատկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում համեմատել են կորոնավիրուսի «դելտա» հիմնամանրէի և դրա ենթատեսակների յուրահատկությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Առավել մեծ ուշադրություն է հատկացվել AY.4.2 անվանումն ստացած տարբերակին, որի տարածման մասին հոկտեմբերին հայտնել է Մեծ Բրիտանիայի առոջղապահության նախարար Սաջիդ Ջավիդը: Հետազոտության հեղինակները վերլուծել են 100 112 մարդուց հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 5-ը վերցված ՊՇՌ թեստի արդյունքները, որոնցից 1399-ը դրական են եղել:

Միևնույն ժամանակ նշվում է, որ «դելտա»-ն և դրա տարբերակները հայտնաբերվել են 841-ի դեպքում: Դրանց մոտ 12 տոկոսը AY.4.2-ն է եղել:

Տվյալ հիմնամանրէով վարակվածներից միայն 33 տոկոսի մոտ են նկատվել «Քովիդ-19,-ին բնորոշ ախտանշաններ՝ համի և բույրի կորուստ, տենդ և մշտական հազ:

Հետազոտության համահեղինակ Քրիսթլ Դոնելիի խոսքով՝ տվյալ յուրահատկությունը միևնույն ժամանակ կարող է և՛ հուսադրող լինել, և՛ բացասական հետևանք ունենալ: Ըստ մասնագետի՝ հազի բացակայությունը կնվազեցնի վիրուսի տարածումը օդակաթիլային ճանապարհով, սակայն հիվանդության առանց ախտանշանի ընթացքը կարող է, ընդհակառակը, արագացնել հիվանդացության տարածման տեմպերը:




Լրահոս