
Հոլիվուդյան դերասան Ժան Կլոդ վան Դամը վթարի է ենթարկվել,-հաղորդում է The Sun-ը: Դեպքը տեղի է ունեցել Բելգիայում, երբ դերասանը ակումբից տուն էր վերադառնում. նա մեքենան վարել է ուղիղ ջրանցքի մեջ: Ամսագիրը գրում է, որ քիքբոքսինգի նախկին չեմպիոնը չի տուժել: Նա նույնիսկ փորձել է ինքնուրույն դուրս հանել ջրի մեջ հայտնված մեքենան, սակայն ստիպված է եղել օգնության խնդրանքով դիմել դիսկոտեկի անվտանգության աշխատակիցներին: Ադյունքում նրանց հաջողվել է դուրս հանել մեքենա, սակայն հեռանալիս դերասանը հավաքված մարդկանց մեղադրել է, թե ցանկանում էին գողանալ իր հեռախոսը եւ դրամապանակը: