Ռուսաստանը պատրաստվում է միլիարդավոր չափաբաժնով կորոնավիրուսային պատվաստանյութեր արտադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականին Ռուսաստանը պատրաստ է Covid-ի դեմ 2 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ արտադրել։ Հայտարարել է արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։ Նրա հայտարարությունները մեջբերում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ունենք բավականաչափ պաշար, արդեն արտահանում ենք, ինչպես նաև հնարավորություն ունենք հաջորդ տարի երկու միլիարդի հասցնել արտադրության ծավալը»,- ասել է նա։

Մանտուրովի խոսքով՝ պատվաստանյութի ավելի քան 100 միլիոն չափաբաժին արդեն ներդրվել էշրջանառության մեջ։

Մինչև տարեվերջ կարտադրվի ընդհանուր առմամբ 300 մլն չափաբաժին։

Նոյեմբերի 11-ին արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վասիլի Օսմակովը նշել էր, որ երկիրը հասել է եռամսյակում 150 միլիոն դեղաչափ պատվաստանյութի արտադրությանը։

Արտադրության հիմնական ծավալը բաժին է ընկնում Sputnik V-ին և Sputnik Light-ին։




Լրահոս