Արարատ Միրզոյանը հանդիպել է Թոմաս Շրափելի ու Օտտո Լուխթերհանդթի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրափելին ու միջազգային իրավունքի հեղինակավոր մասնագետ, պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդթին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Թոմաս Շրափելը ՀՀ ԱԳ նախարարին է ներկայացրել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Արարատ Միրզոյանը և Օտտո Լուխթերհանդթը քննարկել են Արցախի դեմ 2020 թ. ադրբեջանական ագրեսիայի հետևանքների ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր»,- նշել նա:




Լրահոս