Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը: Այդ մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Շարունակվել է տարածաշրջանում իրավիճակի եւ դրա կայունացման նպատակով ձեռնարկվող միջոցների քննարկումը 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրի իրագործման համատեքստում:

Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի կապակցությամբ»,-ասվում է Կրեմլի հրապարակման մեջ:

Նշվում է նաեւ, որ կողմերը պայմանավորվել են հետագա շփումների մասին:




Լրահոս