Եղանակը կցրտի. Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ը, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +10 +12 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -5 -10, ցերեկը՝ +7 +11,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -3 -8, ցերեկը՝ +7+10,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +10 +12,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3 -8, ցերեկը՝ +8 +12,

Լոռիում գիշերը՝ -2 -7, ցերեկը՝ +10+15,

Տավուշում գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ +12+17,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -6 -9, ցերեկը՝ +7 +9,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +10 +13,

Արարատում գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ +11 +14,

Արմավիրում գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ +11 +14,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3 -6, ցերեկը՝ +6 +10,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +11 +14,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +12 +17,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1 -6, ցերեկը՝ +9 +14,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +12 +17։




Լրահոս