ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը Ռուբեն Խաչիկի Խլղաթյանին մեղադրոււմ է հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որը դրսևորվել է նրանում, որ նա Գագիկ Պետրոսյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով փորձել են 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական փուլում կաշառք տալ ՀՀ Արմավիրի մարզի մի շարք ընտրողների:
Այսպես.
ՀՀ նախագահի 2021 թվականի մայիսի 10-ի ՆՀ-99-Ն հրամանագրով 2021 թվականի հունիսի 20-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություն, որին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են մի շարք կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ, այդ թվում՝ «Պատիվ ունեմ» դաշինքը: Նշված դաշինքով, ի թիվս պատգամավորի այլ թեկնածուների, առաջադրվել է նաև Արմավիրի նախկին քաղաքապետ, նույն քաղաքի բնակիչ Ռուբեն Խլղաթյանը՝ ընդգրկվելով դաշինքի կողմից ներկայացված թեկնածուների ցուցակի 16-րդ համարում: Ռուբեն Խլղաթյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Գագիկ Պետրոսյանի հետ՝ կայանալիք արտահերթ ընտրություններին «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով ՀՀ Արմավիրի մարզի առնվազն 147 ընտրողների գումարի տեսքով ընտրակաշաոք տալու վերաբերյալ: Այնուհետև, պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «GMC TERRAIN 2.4» մակնիշի 01 PO 101 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով իր մտերիմ և նախկին վարորդ Արայիկ Միրզոյանի հետ գնացել է ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի 13-րդ փողոց 13 տուն հասցեում գտնվող Գագիկ Պետրոսյանի բնակության վայր՝ ընտրակաշաոքի առարկա հանդիսացող 9.000.000 ՀՀ դրամը նրան փոխանցելու և Գագիկ Պետրոսյանի կողմից այղ գումարը նախապես կազմված ցուցակներին համապատասխան ընտրողներին հասցեական տալու համար, սակայն Ռուբեն Խլղաթյանը և Գագիկ Պետրոսյանն իրենց հանցավոր վերոգրյալ արարքն ավարտին չեն կարողացել հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ գումարի փոխանցման պահին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակներում վերջիններս բերման են ենթարկվել, իսկ ընտրակաշաոքի առարկա գումարը հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ՝ Գագիկ Պետրոսյանի տան բակից:
Այսպիսով, Ռուբեն Խաչիկի Խլղաթյանին մեղսագրվում է ՀՀ քրեական ոենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարում, այն է՝ կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար խմբի կազմում երկու կամ ավելի անձանց գումարի տեսքով կաշառք տալու փորձ:
2. Գագիկ Ալբերտի Պետրոսյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որը դրսևորվել է նրանում, որ նա Ռուբեն Խլղաթյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով փորձել են 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական փուլում կաշառք տալ ՀՀ Արմավիրի մարզի մի շարք ընտրողների:
Այսպես.
ՀՀ նախագահի 2021 թվականի մայիսի 10-ի ՆՀ-99-Ն հրամանագրով 2021 թվականի հունիսի 20-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություն, որին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են մի շարք կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ, այդ թվում՝ «Պատիվ ունեմ» դաշինքը: Նշված դաշինքով, ի թիվս պատգամավորի այլ թեկնածուների, առաջադրվել է նաև Արմավիրի նախկին քաղաքապետ, նույն քաղաքի բնակիչ Ռուբեն Խլղաթյանը՝ ընդգրկվելով դաշինքի կողմից ներկայացված թեկնածուների ցուցակի 16- րդ համարում: Գագիկ Պետրոսյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել պատգամավորի թեկնածու Ռուբեն Խլղաթյանի հետ՝ կայանալիք արտահերթ ընտրություններին «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով ՀՀ Արմավիրի մարզի առնվազն 147 ընտրողների գումարի տեսքով ընտրակաշաոք տալու վերաբերյալ: Այնուհետև, պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Ռուբեն Խլղաթյանն իր կողմից շահագործվող «GMC TERRAIN 2.4» մակնիշի 01 PO 101 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով իր մտերիմ և նախկին վարորդ Արայիկ Միրզոյանի հետ գնացել է ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի 13-րդ փողոց 13 տուն հասցեում գտնվող Գագիկ Պետրոսյանի բնակության վայր՝ ընտրակաշաոքի առարկա հանդիսացող 9.000.000 ՀՀ դրամը նրան փոխանցելու և վերջինիս կողմից այդ գումարը նախապես կազմված ցուցակներին համապատասխան ընտրողներին հասցեական տալու համար, սակայն Գագիկ Պետրոսյանը և Ռուբեն Խլղաթյանն իրենց հանցավոր վերոգրյալ արարքն ավարտին չեն կարողացել հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ գումարի փոխանցման պահին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակներում վերջիններս բերման են ենթարկվել, իսկ ընտրակաշաոքի առարկա գումարը հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ՝ Գագիկ Պետրոսյանի տան բակից:
Այսպիսով, Գագիկ Ալբերտի Պետրոսյանին մեղսագրվում է ՀՀ քրեական ոենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարում, այն է՝ կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար խմբի կազմում երկու կամ ավելի անձանց գումարի տեսքով կաշառք տալու փորձ:
Հիշեցնենք, որ այս գործով ՀՔԾ-ն եւ Դատախազությունը բախվել էին: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազությունը «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ հարուցված քրեական գործով որոշում է կայացրել: Քրեական գործը կրկին ուղարկվել է Հաստուկ քննչական ծառայություն՝ քննության: Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ դատախազը չի հաստատում այս քրեական գործը եւ հետ է ուղարկում քննիչին, սակայն քննիչը կռիվ է տալիս, թե լրացուցիչ քննություն չի անի: Արդյունքում, դատախազությունում այս օրերին քննարկում են Խլղաթյանի քրեական գործի ճակատագիրը՝ այն ուղարկել դատարան, թե ոչ:
Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, դատախազի եւ քննիչի կռիվը կապված է ապացույցների պակասի հետ: Գործը հսկող դատախազը ասել է, որ քրեական գործով ապացույց չկա, ու այս վիճակով գործը դատարան ուղարկել չեն կարող, իսկ քննիչն առարկել է, թե ուղարկենք ու վերջ: Ստացվում է, որ ՀՔԾ-ն չի կարողանում ապացուցել Խլղաթյանի մեղքը, իսկ Գլխավոր դատախազությունն էլ չի ուզում հիմնազուրկ գործ ուղարկել դատարան: Սակայն ինչպես նկատեցինք գործով որոշում է կայացվել եւ նախաքննության ավարտ է հայտարարվել ու ուղարկվել է դատարան: