Վարչապետ Նիկոլ Փաշինյանին նկատմամբ բռնության կոչեր արած անձանց մասով դատարանը հրապարակում է դատավճիռներ:
Խորեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սոցիալական կայքի իր էջում, հանրային հասանելի հարթակով, քաղաքական հայացքներով պայմանավորված ՀՀ վարչապետի նկատմամբ 2020 թվականի դեկտեմբերի 20-ին կատարել է բռնության գործադրելու հրապարակային կոչեր:
Արդյունքում դատարանը Խորեն Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել տուգանք` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասնապատիկի` 70 000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամի չափով:
Խորեն Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Քնար Մանուկյան