Հոկտեմբերի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես armlur.am -ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:00-ի սահմաններում Երևան Սևան ավտոճանապարհի 41-րդ կիլոմետրին ՎԱԶ 21102 մակնիշի 23 ՕՕ 012 համարանիշի ավտոմեքենայի վարորդը իր վարած մեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ճամփեզրի բետոնե և երկաթե արգելապատնեշներին և մոտ 50 մետր գլորվել ձորը:Վթարի վայրից 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի հիվանդանոց:Հիվանդանոց տեղափոխվածներն են` Գեղարքունիքի մարզի Քավառ քաղաքի, Հացավան թաղամասի բնակիչ, 1992 թ. ծնված Էդմոն Աֆրիկյանը, ով հիվանդանոցում մահացել է, իսկ այս պահին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում են գտնվում, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ 1992 թ. ծնված Ռաֆայել Մանուկյանը և 1986 թ. ծնված Գավառի Հացառատ թաղամասի բնակիչ Սամվել Աֆրիկյանը: Փաստի առթիվ նշված քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մսի հատկանիշներով: Ի դեպ դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են որ մահացածը ժամկետային զինծառայող է եղել: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Մահվան ելքով ավտովթար Երեվան-Սեվան մայրղղում (լուսանկարներ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ